18:10 24 ապրիլի, 2026Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արա Աղանյանը երրորդ անգամ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Եվրոպայի փոխչեմպիոնը երկամարտում գրանցեց 381 կգ արդյունք (175+206)։
Պոկում վարժությունում Աղանյանը հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 167 կգ, 172 կգ եւ 175 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Հրում վարժությունում Աղանյանը պայքարը սկսեց 200 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցմամբ հայ մարզիչները պատվիրեցին 206 կգ: Աղանյանը դժվարությամբ, բայց հրեց եւ ֆիքսեց ծանրաձողը գլխավերերում: Կողային մրցավարներից երկուսը քաշը չգրանցեցին եւ Աղանյանի մոտեցումը համարվեց ձախողված: Հայ մարզիչները բողոքարկեցին, մոտեցումը վերանայելուց հետո տեխնիական անձնակազմը հաշվեց Աղանյանի բարձրացրած կիլոգրամը:
Երրորդ մոտեցմամբ Աղանյանը ձախողեց 212 կգ-ը: Այս վարժությունում նա արժանացավ փոքր բրոնզե մեդալի:
Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճեց Փարիզ-2024 օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կառլոս Նասարը: Երկամարտում նա գրանցեց 386 կգ (176+210):
Բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիան ներկայացնող Ռոմեյն Իմադոխեն` 370 (163+207):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.