Եվրոպայի առաջնության 5-րդ մրցումային օրը կանանց հավաքականից պայքարի մեջ մտան Աննա Ամրոյանը եւ Ալինա Սուքիասյանը՝ երկուսն էլ 77 կգ քաշային կարգում:
Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը զրո ստացավ պոկում վարժությունում, հրում վարժությունում բարձրացրեց 136 կգ եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտի արդյունք չգրանցեց:
Ալինա Սուքիասյանը երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք (100+120) եւ 14-րդն է:
Աննա Ամրոյանը պոկում վարժությունում ձախողեց բոլոր երեք մոտեցումները՝ չկարողանալով բարձրացնել 102 կգ, ապա 104 կգ-ը:
Ալինա Սուքիասյանն այս վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 96 կգ: Երկրորդ մոտեցմամբ էլ հաջողությամբ պոկեց 100 կգ: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար պատվիրված էր 103 կգ:
Հրում վարժությունում Աննա Ամրոյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 125 կգ: Երկրորդ մոտեցմամբ հրեց նաեւ 133 կգ-ը: Երրորդ մոտեցմամբ հրեց նաեւ 136 կգ-ը եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:
Ալինա Սուքիասյանն այս վարժությունում երկրորդ փորձից հրեց 120 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 125 կգ-ը ձախողեց:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:48 , 31 օգոստոսի 
00:40 , 31 օգոստոսի 
22:42 , 30 օգոստոսի 
22:02 , 30 օգոստոսի
21:44 , 30 օգոստոսի
21:13 , 30 օգոստոսի
13:25 , 30 օգոստոսի 
11:51 , 30 օգոստոսի
09:06 , 30 օգոստոսի 
01:30 , 30 օգոստոսի