20:48 23 ապրիլի, 2026Եվրոպայի առաջնության 5-րդ մրցումային օրը կանանց հավաքականից պայքարի մեջ մտան Աննա Ամրոյանը եւ Ալինա Սուքիասյանը՝ երկուսն էլ 77 կգ քաշային կարգում:
Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը զրո ստացավ պոկում վարժությունում, հրում վարժությունում բարձրացրեց 136 կգ եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտի արդյունք չգրանցեց:
Ալինա Սուքիասյանը երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք (100+120) եւ 14-րդն է:
Աննա Ամրոյանը պոկում վարժությունում ձախողեց բոլոր երեք մոտեցումները՝ չկարողանալով բարձրացնել 102 կգ, ապա 104 կգ-ը:
Ալինա Սուքիասյանն այս վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 96 կգ: Երկրորդ մոտեցմամբ էլ հաջողությամբ պոկեց 100 կգ: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար պատվիրված էր 103 կգ:
Հրում վարժությունում Աննա Ամրոյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 125 կգ: Երկրորդ մոտեցմամբ հրեց նաեւ 133 կգ-ը: Երրորդ մոտեցմամբ հրեց նաեւ 136 կգ-ը եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:
Ալինա Սուքիասյանն այս վարժությունում երկրորդ փորձից հրեց 120 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 125 կգ-ը ձախողեց:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.