18:17  ,  23 ապրիլի, 2026

Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է (ֆոտո, վիդեո)

Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: 88 կգ քաշայինների А խմբի պայքարում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում հավաքեց 355 կգ (164+195):

Այս քաշային կարգում հանդես եկող Հայաստանի նախկին անդամ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 361 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է (167+194):

Պոկում վարժությունում Հարությունյանն առաջին մոտեցումը ձախողեց, երկրորդ փորձով պոկեց 160 կգ-ը: Երրորդ մոտեցումն էլ ձախողեց, որի համար մարզիչները պատվիրել էին 164 կգ: Այս վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը 8-րդն է:

Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն, Բոսնիան եւ Հերցեգովինան ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը այս վարժությունում պոկեց 163 կգ: Երկրորդ մոտեցման 167-ը ձախողեց, բայց երրորդ մոտեցմամբ հաջողությամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Անդրանիկ Կարապետյանը արժանացավ փոքր արծաթե մեդալի:

Հրում վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը պայքարը սկսեց 195 կգ-ով, բայց հաջողեց միայն երկրորդ փորձից: Երրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 205 կգ, որը նույնպես չկարողացավ բարձրացրել: Այս վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է:

Անդրանիկ Կարապետյանն այս վարժությունում հաջողեց բոլոր երրեք մոտեցումները հրելով՝ 182 կգ, 190 կգ եւ 194 կգ:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց մոլդովացի Մարին Ռոբուն, որը երկամարտում գրանցեց 373 կգ արդյունք (173+200): Արծաթե մեդալակիր դարձավ վրացի Զուրաբ Մսխալաձեն՝ 363 կգ (163+200): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում