21:28  ,  22 ապրիլի, 2026

ԵԱ․ Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ուկրաինացի Օլեքսանդր Հրուշինի հետ եւ առավելության հասավ 5:3 հաշվով։

Բրոնզե մեդալակիր դարձավ նաեւ 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը։ Նա պարտության մատնեց (1:1) ռուսաստանցի Ալեքսանդր Լյավոնչիկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում