20:53  ,  22 ապրիլի, 2026

Ծանրամարտի ԵԱ. Մարտին Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը 79 կգ քաշայինների պայքարում երկամարտի 338 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր (148+186):

Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչն առաջին մոտեցմամբ հաջող բարձրացրեց 148 կգ-ը: Երկրորդ մոտեցումը ձախողեց, որի համար պատվիրված էր 152 կգ: Երրորդ մոտեցմամբ պոկեց 152-ը: Այս վարժությունում Հայաստանի չեմպիոնը 10-րդն է:

Այս վարժությունում 161 կգ-ով եւ Եվրոպայի նոր ռեկորդով առաջատարը չեզոք դրոշի ներքո հանդես եկող Գեւորգ Սերոբյանն է: Ռուսաստանցի ծանրորդը 5 կգ-ով շրջանցեց երկրորդ տեղը զբաղեցրած թուրք Կան Կահրիմանին:

Մարտին Պողոսյանը հրում վարժությունը սկսեց  186 կգ-ով եւ հաջողությամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար մարզիչները 4 կգ-ոց քայլ կատարեցին, բայց Պողոսյանը ձախողեց եւ գցեց ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ նորից եկավ 190 կգ-ի, այս անգամ չկարողացավ վերեւում պահել, ծանրաձողը գցելիս ինքնազգացողությունը վատացավ եւ ընկավ մրցահարթակին:

Տեխնիկական անձնակազմն անմիջապես փակեց մրցահարթակը, բայց Պողոսյանը ոտքի կանգնեց եւ ափսոսանքով հեռացավ մրցահարթակից:

Այս վարժությունում Մարտին Պողոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Լուսինե Շահբազյան՝ Բաթումիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում