Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը 79 կգ քաշայինների պայքարում երկամարտի 338 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր (148+186):
Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչն առաջին մոտեցմամբ հաջող բարձրացրեց 148 կգ-ը: Երկրորդ մոտեցումը ձախողեց, որի համար պատվիրված էր 152 կգ: Երրորդ մոտեցմամբ պոկեց 152-ը: Այս վարժությունում Հայաստանի չեմպիոնը 10-րդն է:
Այս վարժությունում 161 կգ-ով եւ Եվրոպայի նոր ռեկորդով առաջատարը չեզոք դրոշի ներքո հանդես եկող Գեւորգ Սերոբյանն է: Ռուսաստանցի ծանրորդը 5 կգ-ով շրջանցեց երկրորդ տեղը զբաղեցրած թուրք Կան Կահրիմանին:
Մարտին Պողոսյանը հրում վարժությունը սկսեց 186 կգ-ով եւ հաջողությամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար մարզիչները 4 կգ-ոց քայլ կատարեցին, բայց Պողոսյանը ձախողեց եւ գցեց ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ նորից եկավ 190 կգ-ի, այս անգամ չկարողացավ վերեւում պահել, ծանրաձողը գցելիս ինքնազգացողությունը վատացավ եւ ընկավ մրցահարթակին:
Տեխնիկական անձնակազմն անմիջապես փակեց մրցահարթակը, բայց Պողոսյանը ոտքի կանգնեց եւ ափսոսանքով հեռացավ մրցահարթակից:
Այս վարժությունում Մարտին Պողոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Լուսինե Շահբազյան՝ Բաթումիից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:48 , 31 օգոստոսի 
00:40 , 31 օգոստոսի 
22:42 , 30 օգոստոսի 
22:02 , 30 օգոստոսի
21:44 , 30 օգոստոսի
21:13 , 30 օգոստոսի
13:25 , 30 օգոստոսի 
11:51 , 30 օգոստոսի
09:06 , 30 օգոստոսի 
01:30 , 30 օգոստոսի