20:34  ,  16 ապրիլի, 2026

Հայաստանի գավաթ․ «Նոան» պարտության մատնեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» ընդունեց չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Նոային» եւ պարտվեց 0:1 հաշվով։

25-րդ րոպեին աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։

70-րդ րոպեին հեռացվեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը, 73-րդ րոպեին՝ «Նոայի» գվադելուպցի պաշտպան Նաթանայել Սաինտինին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news