11:04  ,  15 ապրիլի, 2026

ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները։

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից ունեն 5.5-ական միավոր և բաժանում են 5-26-րդ տեղերը:

Մրցաշարի առաջատարներն են ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին, վրացի Նիկոլոզի Կաչարավան, լեհ Յան Մալեկը և իսպանացի Դավիդ Անտոն Գիխարոն, որոնք ունեն 6-ական միավոր:

Հայ շախմատիստներից 5-ական միավորով 27-59-րդ տեղերն են բաժանում Ռոբերտ Հովհաննիսյանը և Էմին Օհանյանը:

Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը, Վահե Սուքիասյանը, Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, նաև ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունեն 4.5-ական միավոր։

Գաբրիել Սարգսյանը վաստակել է 4 միավոր:

Եվրոպայի առաջնոթյունում կանցկացվի 11 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English