17:55  ,  14 ապրիլի, 2026

Կանանց ԱԱ-2027. Հայաստանի թիմը պարտվեց Բելառուսին (տեսանյութ)

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը 2027 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի C6 խմբի 2-րդ տուրի խաղում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Բելառուսի հավաքականին եւ պարտվեց 0։3 հաշվով:

Բելառուսը 2 հաղթանակից հետո խմբի առաջատարն է, Հայաստանի թիմը վերջինն է։ Խմբում ընդգրկված է նաեւ Ղազախստանի հավաքականը, որը հայ ֆուտբոլիստուհիների հետ կմրցի հունիսի 5–ին։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը ղազախներին պարտվել էր 0։3 հաշվով։

ԱԱ–2027, որակավորման փուլ, C6 խմբի 2-րդ տուր

Հայաստան – Բելառուս՝ 0։3

Զարինա Կապուստինա, 17, Անաստասիա Շլապակովա, 57, Վիկտորյան Վալյուկ, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում