13:42  ,  13 ապրիլի, 2026

Karpov International Chess Tournament․ Արամ Հակոբյանը բաժանում է 2-4-րդ տեղերը

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ապրիլի 11-ից 16-ը անցկացվում է «The XXIII Karpov International Chess Tournament» շախմատի շրջանային մրցաշարը։

Մասնակիցների մեջ է նաեւ հայ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 4 խաղափուլից հետո ունի 2.5 միավոր և բաժանում է 2-4-րդ տեղերը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։:

Մրցաշարի միանձնյա առաջատարն է բելառուս գրոսմայստեր Դենիս Լազավիկը, որն ունի 3 միավոր:

Մրցաշարի մասնակիցներն են՝

Լու Շանգլեյ (Չինաստան, 2642)

Ռաունակ Սադհվանի (Հնդկաստան, 2642)

Շամսիդդին Վոխիդով (Ուզբեկստան, 2641)

Արամ Հակոբյան (Հայաստան, 2631)

Ալեքսեյ Գրեբնև (ՖԻԴԵ, 2627)

Բենիամին Գլեդուրա (Հունգարիա, 2624)

Արսենի Նեստերով (ՖԻԴԵ, 2608)

Դենիս Լազավիկ (Բելառուս, 2605)

Իվան Զեմլյանսկի (Ռուսաստան, 2592)

Իլյա Իլյուշենոկ (ՖԻԴԵ, 2495)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում