13:42 13 ապրիլի, 2026Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ապրիլի 11-ից 16-ը անցկացվում է «The XXIII Karpov International Chess Tournament» շախմատի շրջանային մրցաշարը։
Մասնակիցների մեջ է նաեւ հայ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 4 խաղափուլից հետո ունի 2.5 միավոր և բաժանում է 2-4-րդ տեղերը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։:
Մրցաշարի միանձնյա առաջատարն է բելառուս գրոսմայստեր Դենիս Լազավիկը, որն ունի 3 միավոր:
Մրցաշարի մասնակիցներն են՝
Լու Շանգլեյ (Չինաստան, 2642)
Ռաունակ Սադհվանի (Հնդկաստան, 2642)
Շամսիդդին Վոխիդով (Ուզբեկստան, 2641)
Արամ Հակոբյան (Հայաստան, 2631)
Ալեքսեյ Գրեբնև (ՖԻԴԵ, 2627)
Բենիամին Գլեդուրա (Հունգարիա, 2624)
Արսենի Նեստերով (ՖԻԴԵ, 2608)
Դենիս Լազավիկ (Բելառուս, 2605)
Իվան Զեմլյանսկի (Ռուսաստան, 2592)
Իլյա Իլյուշենոկ (ՖԻԴԵ, 2495)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.