23:25  ,  8 ապրիլի, 2026

Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 100-րդ ռակետին

Մադրիդում անցկացվող թենիսի կանանց WTA-125 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը 6:2, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 100-րդ ռակետ, բրիտանացի Ֆրանսեսկա Ջոնսին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 294-րդ ռակետ, իսպանացի Մինտեգի Դել Օլմոյի հետ։

1/16 եզրափակիչումԷլինա Ավանեսյանը 6:4, 7:5 հաշվով հաղթել էր աշխարհի 146-րդ ռակետ, իսպանացի Անդրեա Լազարո Գարսիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news