Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացված կլինի 5 թիմով։ Քառորդ եզրափակիչի առաջին խաղում պորտուգալական «Սպորտինգի» նկատմամբ Լոնդոնի «Արսենալի» հաղթանակի (1:0) շնորհիվ ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում անգլիական ակումբների ընդհանուր միավորների քանակտ հասավ 25,013-ի, ինչը տալիս է լրացուցիչ ուղեգիր գլխավոր եվրագավաթային մրցաշարի ընդհանուր փուլում։
Անգլիայի Պրեմիեր լիգայում այժմ 5-րդ տեղը 49 միավորով զբաղեցնում է չեմպիոն «Լիվերպուլը»։ Հաջորդ տեղերում են «Չելսին» (48 միավոր), «Բրենթֆորդն» ու «Էվերտոնը» (46-ական միավոր)։
Երկրորդ լրացուցիչ ուղեգիրը կվիճարկեն Գերմանիան ու Իսպանիան։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլին մասնակցում է 36 թիմ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի