18:14  ,  6 ապրիլի, 2026

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը հավասարը չունեցավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հենացատկի վարժությունում։

Եզրափակիչում Դավթյանը վաստակեց 14.666 միավոր։ Որակավորման փուլը Հայաստանի հավաքականի առաջատարը հաղթահարել էր 14.383 միավորով եւ առաջին տեղից դուրս եկել եզրափակիչ։

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն աշխարհի գավաթի չորրորդ փուլում նվաճեց երեք մեդալ։ Նժույգի վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Համլետ Մանուկյանը, օղակների վարժությունում արծաթե մեդալակիր է Արթուր Ավետիսյանը։

Հայաստանը թիմը Կահիրեից կմեկնի Խորվաթիայի Օսիեկ քաղաք, որտեղ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլին։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում