18:14 6 ապրիլի, 2026Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը հավասարը չունեցավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հենացատկի վարժությունում։
Եզրափակիչում Դավթյանը վաստակեց 14.666 միավոր։ Որակավորման փուլը Հայաստանի հավաքականի առաջատարը հաղթահարել էր 14.383 միավորով եւ առաջին տեղից դուրս եկել եզրափակիչ։
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն աշխարհի գավաթի չորրորդ փուլում նվաճեց երեք մեդալ։ Նժույգի վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Համլետ Մանուկյանը, օղակների վարժությունում արծաթե մեդալակիր է Արթուր Ավետիսյանը։
Հայաստանը թիմը Կահիրեից կմեկնի Խորվաթիայի Օսիեկ քաղաք, որտեղ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.