16:22  ,  6 ապրիլի, 2026

15 հայ շախմատիստ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 7-19-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 15 շախմատիստով:

Գրոսմայստերներ՝ Շանթ Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան,  Գաբրիել Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան, Էմին Օհանյան, Մարիամ Մկրտչյան

Միջազգային վարպետներ՝ Արթուր Դավթյան, Մամիկոն Ղարիբյան, Արսեն Դավթյան, Ռոբերտ Փիլիպոսյան, Վահե Սուքիասյան

ՖԻԴԵ վարպետներ՝ Տիգրան Համբարձումյան, Հայկ Երիցյան

Շախմատիստ Րաֆֆի Ղազարյան:

Առաջնությանը մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ: Առաջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 7-ին Երեւանի ժամանակով 17:00-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News