20:18  ,  5 ապրիլի, 2026

Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը դարձավ հաղթող նժույգ թափեր վարժությունում։ Նա վաստակեց 14.800 միավոր։

Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Ղազախստանի ներկայացուցիչները։

Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում գրավեց երկրորդ տեղը՝ ցույց տալով 14.300 միավոր։ Ոսկե մեդալը նվաճած հույն Էլեֆտերիոս Պետրոունիասի արդյունքն է 14.366 միավոր։

Աշխարհի գավաթի խաղարկության 6 փուլերից Հայաստանի հավաքականը մասնակցել էր միայն մեկին՝ Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առաջին փուլին: Երկրորդ փուլն ազգային թիմը բաց է թողել, քանի որ այն անցկացվում էր Բաքվում: Թուրքիայում տեղի ունեցած երրորդ փուլին թիմը եւս չի մասնակցել, քանի որ չէր կարողանում Դոհայից վերադառնալ հայրենիք՝ Մերձավոր Արեւելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով: 

5-րդ փուլը տեղի կունենա Խորվաթիայի Օսիեկ քաղաքում: 6-րդ փուլը, որը պետք է անցկացվեր Կատարի մայրաքաղաք Դոհայում, Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կողմից չեղարկվել է, կրկին Մերձավոր Արեւելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում