21:48  ,  30 մարտի, 2026

Սպերցյան․ Մեծ երախտագիտությամբ ընդունեցի մրցանակը

Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տելեգրամյան ալիքում արած գրառմամբ արձագանքել է 2025թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուն։

«Մեծ երախտագիտությամբ երեկ անձամբ ընդունեցի 2025 թվականի Հայաստանի լավագույն խաղացողի մրցանակը»,- գրել է Սպերցյանը, որը Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ձեռքից ստացել էր մրցանակը։

Վնասվածքի պատճառով Սպերցյանը չէր մասնակցել Բելառուսի դեմ խաղին։ Հայաստանի հավաքականը պարտվել էր 1:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News