18:41  ,  29 մարտի, 2026

Եղիշե Մելիքյանն Էդուարդ Սպերցյանին հանձնեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպումից առաջ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանին հանձնեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը, որին Սպերցյանն արժանացել էր 2025 թ. մրցաշրջանում: 

Հայաստանի հավաքականի ավագը 17 ձայնով էր հաղթող ճանաչվել։ 2025թ-ին 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Քվեարկության արդյունքում 8 ձայն ստացել էր «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Երեւանում այս պահին ընթացող Հայաստան - Բելառուս ընկերական խաղին Էդուարդ Սպերցյանը չի մասնակցում վնասվածքի պատճառով: Սպերցյանի փոխարեն խաղադաշտում ավագի թեւկապը կրում է Կամո Հովհաննիսյանը:

Ընթանում է առաջին խաղակեսը։ Բելառուսի թիմը հաղթում է 1:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News