18:41 29 մարտի, 2026Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպումից առաջ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանին հանձնեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը, որին Սպերցյանն արժանացել էր 2025 թ. մրցաշրջանում:
Հայաստանի հավաքականի ավագը 17 ձայնով էր հաղթող ճանաչվել։ 2025թ-ին 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Քվեարկության արդյունքում 8 ձայն ստացել էր «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Երեւանում այս պահին ընթացող Հայաստան - Բելառուս ընկերական խաղին Էդուարդ Սպերցյանը չի մասնակցում վնասվածքի պատճառով: Սպերցյանի փոխարեն խաղադաշտում ավագի թեւկապը կրում է Կամո Հովհաննիսյանը:
Ընթանում է առաջին խաղակեսը։ Բելառուսի թիմը հաղթում է 1:0 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.