09:34  ,  29 մարտի, 2026

Արինա Սաբալենկան նվաճեց 24-րդ տիտղոսը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց Մայամիում անցկացված WTA-1000 մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 6:2, 4:6, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 9 րոպե։

Արինա Սաբալենկան նվաճեց 24-րդ տիտղոսը պրոֆեսիոնալ կարիերայում։ Այս մրցաշրջանում նա հաղթել է նաեւ Բրիսբենի եւ Ինդիան Ուելսի մրցաշարերում։ Սաբալենկան «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News