02:07  ,  27 մարտի, 2026

Ֆրանսիայի հավաքականը պարտության մատնեց Բրազիլիային (տեսանյութ)

Ֆուտբոլի Բրազիլիայի եւ Ֆրանսիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում։ 2:1 հաշվով առավելության հասան ֆրանսիացիները։

32-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։ 55-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ֆրանսիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դեոտշանկյուլ Ուպամեկանոն։

65-րդ րոպեին Դիդիե Դեշամի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հարձակվող Ուգո Էկիտիկեն։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից 78-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերը։

Ընկերական հանդիպում

Բրազիլիա - Ֆրանսիա՝ 1:2 (տեսանյութ)

Բրեմեր, 78 - Կիլիան Մբապե, 32, Ուգո Էկիտիկե, 65

Հեռացում՝ Դեոտշանկյուլ Ուպամեկանո (Ֆրանսիա), 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում