Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում մեկնարկել է տղամարդկանց մենասահքի կարճ ծրագիրը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 19-ամյա Սեմյոն Դանիելյանցը:
Հայ գեղասահորդը առաջինը դուրս եկավ Պրահայի սառույց եւ կարճ ծրագրի արդյունքում վաստակեց 70.94 միավոր: Տեխնիկան գնահատվեց 39.45, բարդությունը՝ 31.49 միավոր:
Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրին մասնակցում է 36 գեղասահորդ: Որակավորումը հաղթահարելուց հետո նրանք հնարավորություն կստանան մասնակցել մարտի 28-ին անցկացվելիք ազատ ծրագրին:
Այսօր երեկոյան աշխարհի առաջնության սպորտային զույգերի ազատ ծրագրին կմասնակցի Հայաստանի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին զույգը:
Նրանց մասնակցությամբ ազատ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:08 , 12 նոյեմբերի 
22:51 , 12 նոյեմբերի
22:04 , 12 նոյեմբերի
21:47 , 12 նոյեմբերի 
20:27 , 12 նոյեմբերի
19:45 , 12 նոյեմբերի
18:42 , 12 նոյեմբերի
18:05 , 12 նոյեմբերի
17:24 , 12 նոյեմբերի
16:44 , 12 նոյեմբերի