15:46 26 մարտի, 2026Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում մեկնարկել է տղամարդկանց մենասահքի կարճ ծրագիրը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 19-ամյա Սեմյոն Դանիելյանցը:
Հայ գեղասահորդը առաջինը դուրս եկավ Պրահայի սառույց եւ կարճ ծրագրի արդյունքում վաստակեց 70.94 միավոր: Տեխնիկան գնահատվեց 39.45, բարդությունը՝ 31.49 միավոր:
Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրին մասնակցում է 36 գեղասահորդ: Որակավորումը հաղթահարելուց հետո նրանք հնարավորություն կստանան մասնակցել մարտի 28-ին անցկացվելիք ազատ ծրագրին:
Այսօր երեկոյան աշխարհի առաջնության սպորտային զույգերի ազատ ծրագրին կմասնակցի Հայաստանի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին զույգը:
Նրանց մասնակցությամբ ազատ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.