Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը «Արցախ» ծրագրով 8-րդ տեղը գրավեց եւ հաղթահարեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող աշխարհի առաջնության որակավորման փուլը: Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց իր մասնակցությունը մարտի 26-ին անցկացվելիք ազատ ծրագրում:
Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով եւ վաստակեցին 67.12 միավոր: Տեխնիկան գնահատվեց 39.33 միավոր, բարդությունը՝ 27.79 միավոր:
Միլան եւ Կորտինայի ձմեռային Օլիմպիական խաղերում Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը նույն ծրագրում վաստակել էին 66.27 միավոր:
Որակավորման փուլը հաղթահարեց 20 զույգ: Ամենաբարձր միավորը վաստակեց Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հեյս- Նիկիտո Վոլոդին զույգը՝ 79.78 միավոր:
Նշենք, որ Կարինա Ակոպովան ազգությամբ հայ է եւ նախորդ ամառ է իր մարզական զուգընկերոջ հետ փոխել մարզական քաղաքացիությունը: Սպորտային զույգը Հայաստանի դրոշի ներքո առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը:
Կարինա Ակոպովայի եւ Նիկիտա Ռախմանինի մասնակցությամբ ազատ ծրագիրը տեղի կունենա մարտի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին:
Տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի 19-ամյա Սեմյոն Դանիելյանցը: Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի մրցաշարը տեղի կունենա մարտի 26-ին, ազատ ծրագիրը՝ մարտի 28-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:08 , 12 նոյեմբերի 
22:51 , 12 նոյեմբերի
22:04 , 12 նոյեմբերի
21:47 , 12 նոյեմբերի 
20:27 , 12 նոյեմբերի
19:45 , 12 նոյեմբերի
18:42 , 12 նոյեմբերի
18:05 , 12 նոյեմբերի
17:24 , 12 նոյեմբերի
16:44 , 12 նոյեմբերի