00:46  ,  26 մարտի, 2026

ԱԱ. Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը «Արցախի» ներքո փայլուն ելույթով հաղթահարեցին որակավորումը (ֆոտո, վիդեո)

Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը հաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը՝ ապահովելով մասնակցությունը ազատ ծրագրում: 

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով եւ վաստակեցին 67.12 միավոր: Տեխնիկան գնահատվեց 39.33 միավոր, բարդությունը՝ 27.79 միավոր: 

Միլան եւ Կորտինայի ձմեռային Օլիմպիական խաղերում Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը նույն ծրագրում վաստակել էին 66.27 միավոր: 

Եզրափակիչ դուրս կգա 20 զույգ (21 զույգ է մասնակցում)։ Որակավորումը հաղթահարելուց հետո նրանք հնարավորություն կստանան մասնակցել մարտի 26-ին անցկացվելիք ազատ ծրագրին:

Սպորտային զույգերի ազատ ծրագիրը տեղի կունենա մարտի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: 

Տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սեմյոն Դանիելյանցը: Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի մրցաշարը տեղի կունենա մարտի 26-ին, ազատ ծրագիրը՝ մարտի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում