00:46 26 մարտի, 2026Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը հաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը՝ ապահովելով մասնակցությունը ազատ ծրագրում:
Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով եւ վաստակեցին 67.12 միավոր: Տեխնիկան գնահատվեց 39.33 միավոր, բարդությունը՝ 27.79 միավոր:
Միլան եւ Կորտինայի ձմեռային Օլիմպիական խաղերում Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը նույն ծրագրում վաստակել էին 66.27 միավոր:
Եզրափակիչ դուրս կգա 20 զույգ (21 զույգ է մասնակցում)։ Որակավորումը հաղթահարելուց հետո նրանք հնարավորություն կստանան մասնակցել մարտի 26-ին անցկացվելիք ազատ ծրագրին:
Սպորտային զույգերի ազատ ծրագիրը տեղի կունենա մարտի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին:
Տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սեմյոն Դանիելյանցը: Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի մրցաշարը տեղի կունենա մարտի 26-ին, ազատ ծրագիրը՝ մարտի 28-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.