11:37  ,  23 մարտի, 2026

WTA-1000. Արինա Սաբալենկան 1/8 եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մայամիում անցկացվող WTA-1000 մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Բելառուսի ներկայացուցիչը երրորդ շրջանում 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 72-րդ ռակետ, ամերիկացի Քեթի Մաքնելին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 25 րոպե։

Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 26-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենը։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News