Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ից սկսում է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Առաջին մարզումը ժամը 18:00-ին է, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Հավաքի առաջին օրը թիմին միանալու են․
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան - «Արարատ Արմենիա»
Գոռ Մատինյան - «Ուրարտու»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ Արմենիա»
Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»
Արթուր Ասկարյան - ԲԿՄԱ Երևան
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ Երևան
Ֆին Գերագուսյան - «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Հավաքական հրավիրված մյուս խաղացողները հավաքին կմիանան մարտի 23-ին և 24-ին:
Եղիշե Մելիքյանի թիմը նախապատրաստվում է մարտի 29-ին Երևանում կայանալիք Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը։ Այն կանցկացվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 18:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի