22:36  ,  21 մարտի, 2026

«Կրասնոդարի» հաղթանակը՝ 5:0, Սպերցյանի 2 գոլային փոխանցումը

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 5:0 հաշվով պարտության մատնեց «Պարի Նիժնի Նովգորոդին»։

Չորս գոլ խփեց կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, աչքի ընկավ նաեւ ռուսաստանցի կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր եւ դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինվեց 87-րդ րոպեին։

«Կրասնոդարը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Պարի Նիժնի Նովգորոդը» 13-րդն է՝ 20 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում