22:36 21 մարտի, 2026Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 5:0 հաշվով պարտության մատնեց «Պարի Նիժնի Նովգորոդին»։
Չորս գոլ խփեց կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, աչքի ընկավ նաեւ ռուսաստանցի կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր եւ դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինվեց 87-րդ րոպեին։
«Կրասնոդարը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Պարի Նիժնի Նովգորոդը» 13-րդն է՝ 20 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.