17:01  ,  19 մարտի, 2026

Փոփոխություն Հայաստանի հավաքական հրավիրվածների ցանկում

Փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում, հաղորդում է ՀՖՖ–ի կայքը։ «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը վնասվածքի պատճառով չի միանա թիմին։

Նրա փոխարեն Եղիշե Մելիքյանը հրավիրել է «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանին։

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բելառուսի դեմ ընկերական խաղին, որը տեղի կունենա մարտի 29–ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 18։00–ին։

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Հենրի Ավագյան - «Փյունիկ» 

Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան - «Արարատ Արմենիա»

Գոռ Մատինյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Արարատ Արմենիա»

Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)

Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա)

Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա»

Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»


Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»

Տիգրան Ավանեսյան - «Օրենբուրգ» (Ռուսաստան)

Արթուր Ասկարյան - ԲԿՄԱ Երևան

Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»

Գոռ Մանվելյան - «Նոա»


Հարձակվողներ

Վահան Բիչախչյան - «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)

Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ Երևան

Ֆին Գերագուսյան - «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News