13:15  ,  16 մարտի, 2026

WTA. Լավագույն տասնյակ

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։

Առաջատարն ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված WTA-1000 մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած Արինա Սաբալենկան է։ Եզրափակիչում նրան պարտված Ելենա Ռիբակինան առաջին անգամ բարձրացել է երկրորդ տեղ։

Հայաստանի ներկայացուցիչ էլինա Ավանեսյանը 335-րդն է։

WTA, մարտի 16

1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 11 025 միավոր
2 (3). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 7783
3 (2). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)` 7413
4 (4). Կորի Գաուֆ (ԱՄՆ) 6748`
5 (5). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)` 6678
6 (6). Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ)` 6180
7 (7). Ժասմին Պաոլինի (Իտալիա)` 4232
8 (9). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)` 4020
9 (10). Վիկտորյա Մբոկո (Կանադա)` 3351
10 (8). Միրա Անդրեեւա (Ռուսաստան)` 3066

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News