01:00  ,  16 մարտի, 2026

Արինա Սաբալենկան՝ Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված WTA-1000 մրցաշարի հաղթողի տիտղոսը։

Եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 3:6, 6:3, 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 31 րոպե։

Արինա Սաբալենկան նվաճեց 23-րդ տիտղոսը կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում