16:56  ,  14 մարտի, 2026

«Կրասնոդարը» հաղթեց Սպերցյանի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվեց «Սոչիին» եւ հաղթեց 2:1 հաշվով Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի դուբլի շնորհիվ։

5-րդ րոպեին նա բացեց հանդիպման հաշիվը՝ խփելով 50-րդ գոլը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։

88-րդ րոպեին «Սոչիից» հավասարությունը վերականգնեց ռուսաստանցի հարձակվող Միխայիլ Իգնատովը։

Սպերցյանը հաղթական գոլը խփեց ավելացված 5-րդ րոպեին 11-մետրանոցից։

«Կրասնոդարը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news