16:56 14 մարտի, 2026Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվեց «Սոչիին» եւ հաղթեց 2:1 հաշվով Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի դուբլի շնորհիվ։
5-րդ րոպեին նա բացեց հանդիպման հաշիվը՝ խփելով 50-րդ գոլը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
88-րդ րոպեին «Սոչիից» հավասարությունը վերականգնեց ռուսաստանցի հարձակվող Միխայիլ Իգնատովը։
Սպերցյանը հաղթական գոլը խփեց ավելացված 5-րդ րոպեին 11-մետրանոցից։
«Կրասնոդարը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.