21:03  ,  12 մարտի, 2026

ՉԼ․ Վալվերդեն՝ շաբաթվա լավագույն խաղացող (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում նա դարձել էր հեթ-րիկի հեղինակ։ Արքայական թիմն առավելության էր հասել 3:0 հաշվով։

Մրցանակին հավակնում էին նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն, Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ–ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում