21:03 12 մարտի, 2026Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում նա դարձել էր հեթ-րիկի հեղինակ։ Արքայական թիմն առավելության էր հասել 3:0 հաշվով։
Մրցանակին հավակնում էին նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն, Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ–ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.