«Միլանին» հետաքրքրում է «Շանհայ Շենհուայի» 34-ամյա կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան։ «Միլանը» մտադիր է հունվարին վաճառել Ռոբինյոյին եւ Պատոյին։ Դրոգբան մինչեւ մրցաշրջանի ավարտը կկարողանա լրացնել այդ բացը, գրում է Football Italia-ն։
Ավելի վաղ նշվել էր, որ Դրոգբան մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Իտալիայի չեմպիոնը ցանկանում է 1,5 տարվա պայմանագիր կնքել Դրոգբայի հետ եւ պատրաստ է վճարել 4 միլիոն եվրո աշխատավարձ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում