11:03  ,  9 մարտի, 2026

WTA-1000. Արինա Սաբալենկան դուրս եկավ չորրորդ շրջան

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի չորրորդ շրջան։ Բելառուսի ներկայացուցիչը 6:4, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 35-րդ ռակետ, ռումինացի Ժակլին Կրիստիանին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 11 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Արինա Սաբալենկան կմրցի աշխարհի 16-րդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսակայի հետ, որը 6:1, 3:6, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 61-րդ ռակետ, կոլումբացի Կամիլա Օսորիոյին։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News