01:56  ,  5 մարտի, 2026

«Լացիոն» ու «Ատալանտան» հաղթողին չպարզեցին

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Հռոմի «Լացիոն» հյուրընկալեց Բերգամոյի «Ատալանտային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

47-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լացիոյի» նիգերիացի կիսապաշտպան Ֆիսայո Դելե-Բաշիրուն։

57-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ատալանտայի» խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։

87-րդ րոպեին «Լացիոյից» աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան։

«Ատալանտային» պարտությունից փրկեց ամերիկացի կիսապաշտպան Յունուս Մուսայի գոլը 90-րդ րոպեին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News