01:56 5 մարտի, 2026Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Հռոմի «Լացիոն» հյուրընկալեց Բերգամոյի «Ատալանտային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
47-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լացիոյի» նիգերիացի կիսապաշտպան Ֆիսայո Դելե-Բաշիրուն։
57-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ատալանտայի» խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։
87-րդ րոպեին «Լացիոյից» աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան։
«Ատալանտային» պարտությունից փրկեց ամերիկացի կիսապաշտպան Յունուս Մուսայի գոլը 90-րդ րոպեին։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.