02:02  ,  4 մարտի, 2026

Իսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» պարտության մատնեց «Աթլետիկոյին», բայց դուրս մնաց (տեսանյութ)

«Բարսելոնան» չկարողացավ դուրս գալ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալը։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

Առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում պարտվել էր 0:4 հաշվով։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան մրցախաղ

«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:0 (տեսանյութ)

Մարկ Բերնալ, 29, 72, Ռաֆինյա, 45+5, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում