21:15  ,  28 փետրվարի, 2026

Յամալի հեթ-տրիկն ու Լեւանդովսկու գոլը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով պարտության մատնեց «Վիլյառեալին»։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։ Նրան երկու գոլային փոխանցում կատարեց Իսպանիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Մեկ գոլային փոխանցում է Յամալին կատարեց Իսպանիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Պեդրին։

Գոլ խփեց նաեւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բարսելոնան» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակըմ «Վիլյառեալը» երրորդն է՝ 51 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 4:1 (տեսանյութ)

Լամին Յամալ, 28, 37, 69, Ռոբերտ Լեւանդովսկի, 90+1 - Պապ Գեյե, 49

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում