22:58  ,  24 փետրվարի, 2026

ՉԼ․ «Ինտերի» մեկնարկային կազմը

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» կհյուրընկալի նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։

Իտալական թիմի ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն ներկայացրել է մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է:


«Ինտեր»․ Զոմեր, Բիսեկ, Ականջի, Բաստոնի, Լուիս Էնրիկե, Ֆրատեզի, Զիելինսկի, Բարելա, Դիմարկո, Տյուրամ, Էսպոզիտո:


Պահեստայիններ. Դի Գենարո, Ժ. Մարտինես, Դե Վրեյ, Աչերբի, Դումֆրիզ, Դիաֆ, Դարմիան, Սուչիչ, Մխիթարյան, Աուգուստո, Բոնի, Լավելի:


Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում