Աշխարհի նախկին չեմպիոններ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը եւ Մենի Պակյաոն սեպտեմբերի 19-ին ռեւանշ մենամարտ կանցկացնեն։ Այս մասին հայտնում է The Ring-ը։ Մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում՝ Sphere երաժշտական արենայում։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 47-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 46-ամյա ֆիլիպինցի Մենի Պակյաոյի միջեւ առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015 թ. մայիսին, որտեղ հաղթել է Մեյվեզեր կրտսերը:
Մեյվեզեր-Պակյաո դիմակայությունը դարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության ամենաեկամտաբեր մենամարտերից։ Այդ ժամանակ Մեյվեզերը պաշտպանեց կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի WBA, WBC եւ WBO վարկածներով տիտղոսները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:08 , 12 նոյեմբերի 
22:51 , 12 նոյեմբերի
22:04 , 12 նոյեմբերի
21:47 , 12 նոյեմբերի 
20:27 , 12 նոյեմբերի
19:45 , 12 նոյեմբերի
18:42 , 12 նոյեմբերի
18:05 , 12 նոյեմբերի
17:24 , 12 նոյեմբերի
16:44 , 12 նոյեմբերի