13:17 24 փետրվարի, 2026Աշխարհի նախկին չեմպիոններ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը եւ Մենի Պակյաոն սեպտեմբերի 19-ին ռեւանշ մենամարտ կանցկացնեն։ Այս մասին հայտնում է The Ring-ը։ Մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում՝ Sphere երաժշտական արենայում։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 47-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 46-ամյա ֆիլիպինցի Մենի Պակյաոյի միջեւ առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015 թ. մայիսին, որտեղ հաղթել է Մեյվեզեր կրտսերը:
Մեյվեզեր-Պակյաո դիմակայությունը դարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության ամենաեկամտաբեր մենամարտերից։ Այդ ժամանակ Մեյվեզերը պաշտպանեց կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի WBA, WBC եւ WBO վարկածներով տիտղոսները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.