21:18  ,  22 փետրվարի, 2026

«Բարսելոնան» հաղթեց «Լեւանտեին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Լեւանտեին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալը, հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը եւ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։

«Բարսելոնան» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լեւանտեն» նախավերջինն է՝ 18 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բարսելոնա» - «Լեւանտե»՝ 3:0 (տեսանյութ)

Մարկ Բերնալ, 4, Ֆրենկի դե Յոնգ, 32, Ֆերմին Լոպես, 81

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում