23:14  ,  19 փետրվարի, 2026

ATP-500. Խաչանովը պարտվեց Ալկարասին

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Դոհայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ եւ առավելության հասավ 6:7 (3:7), 6:4, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 26 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը քառորդ եզրափակիչում 6:3, 7:6 (7:2) հաշվով հաղթեց աշխարհի 33-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news